Nespresso-ն սրճեփ մեքենաների, պարկուճների և սուրճի պարագաների ոլորտում համաշխարհային առաջատարն է: Զգացեք աշխարհի լավագույն սրճարանների շքեղությունը Ձեր խոհանոցում:

Nespresso-ն ջանք չի խնայում՝ Ձեզ պրեմիում դասի սուրճ ներկայացնելու համար:

Ընկղմվե՛ք Nespresso-ի աշխարհ:

Nescafé dolce gusto-ն հարմարավետ, հեշտ օգտագործվող պատիճների և սրճեփ մեքենաների արտադրող է, որը հնարավորություն է տալիս վայելել սրճարանային սուրճ, բայց՝ տանը:

Ինտենսիվ սև սուրճից և հիանալի սերուցքային սուրճից մինչև թարմացնող սառը սուրճ և քաղցր շոկոլադե ըմպելիքներ՝ ավելի քան 45 տեսակի խառնուրդներից:

Վայելեք Nescafé dolce gusto-ի սուրճի պատիճների ընտրանին։

Mövenpick-ի համեղ սուրճը կատարյալ է էսպրեսսոյի համար: Համի անզուգական հարստություն, ներդաշնակ, ամբողջական ինտենսիվություն և կազդուրիչ բույրերի խտություն՝ վայելեք արաբիկայի հատընտիր հատիկների հավասարակշռված խառնուրդը՝ ամբողջացրած ռոբուստայի երանգով:

Mövenpick Espresso-ն հասանելի է ամբողջական հատիկների տեսքով և հարմար է բոլոր ավտոմատ սրճեփ մեքենաների համար:

Dallmayr Coffee-ն առաջարկում է էսպրեսսոյի, սերուցքային սուրճի, ֆիլտրով սուրճի, պարկուճների և բարձիկների հիանալի տեսականի:

Dallmayr-ը գերմանական սուրճի ամենահայտնի ապրանքանիշերից մեկն է: Այն լեռնային շրջաններում աճեցրած արաբիկայի լավագույն հատիկներից պատրաստված պրեմիում խառնուրդ է, որն անցնում է զտման հատուկ գործընթացով՝ պահպանելով կոֆեինի իր հարուստ համը:

Melitta․․․ երբ ստեղծված են բոլոր պայմանները բարձրորակ սուրճ վայելելու համար: Հիանալի համ, զարմանալի բույր և ժամանակակից դիզայն. այս ամենը ստեղծում է անուշաբույր սուրճի վայելք: Ընկերությունը հիմնված է Գերմանիայում։ Այն ունի առաջարկներ ցանկացած խոհանոցի և բյուջեի համար։ Առանձնահատուկ նուրբ բովվածությունը բացում է սուրճի ամբողջական համը` ապահովելով հարուստ և լիարժեք համ, որը զուրկ է դառնությունից:

CURAPROX-ը ատամների խնամքի շվեյցարական պրոֆեսիոնալ բրենդ է: CURAPROX ապրանքանիշն իր արտադրանքը մշակում է ատամնաբույժերի հետ խորհրդակցելով:
CURAPROX-ը ողջ օրվա ընթացքում սպիտակ, պաշտպանված ատամների, թարմ շնչառության երաշխիք։ Բացի այդ այն օգնում է կանխարգելել ատամնաքարերի և ատամնափառի առաջացումը: 

Marvis-ը հեղափոխություն էր ատամի մածուկի արտադրության ոլորտում: Marvis-ը բարձրակարգ ատամնաբուժական ապրանքանիշ է, որը ստեղծվել է Ֆլորենցիայում և սիրված է ողջ Իտալիայով մեկ: Marvis ատամի մածուկի բանաձևերը հիմնված են ավանդական բաղադրատոմսի վրա, և երաշխավորում են առավելագույն պաշտպանություն և ճերմակ պայծառ ժպիտ:Ատամի մածուկներն ունեն անուշ և թարմեցնող անանուխի բույր՝ երկարատև, հաճելի համի զգացողություն ապահովելու համար:
Մաշկի խնամքի և տղամարդկանց հարդարման պարագաների արտադրության մեջ առաջին ֆիրմաներից է եղել American Crew-ն։ Արդեն ավելի քան քսան տարի այս բրենդի արտադրանքը տղամարդկանց լոգասենյակների հիմնական և անփոխարինելի բաղադրիչն է: Տղամարդկանց հարդարման ապրանքների մինիմալիստական փաթեթավորումը նորաձև է ու էլեգանտ. բրենդը կարիք չունի հավելյալ գովազդի, քանի որ իր արտադրանքը ինքն է խոսում իր մասին: American Crew-ն առաջատար է տղամարդկանց մազերի, մարմնի, մաշկի խնամքի, ինչպես նաև սափրվելու համար նախատեսված պարագաների արտադրության ոլորտում։