Դրույթները և պայմանները

Սույն դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են <<ԷֆԷմՍիՋի>>ՍՊԸ-ի,   www.coffeearmenia.am կայքի միջոցով գնումներ կատարելու հետ կապված իրավահարաբերությունները: 

www.coffeearmenia.am կայքը նախատեսված է էլեկտրոնային կապի միջոցներով <<ԷֆԷմՍիՋի>>ՍՊԸ-ից առևտուր իրականացնելու՝ ապրանքներ ձեռք բերելու/գնելու/համար: 

Այցելելով www.coffeearmenia.am և օգտագործելով կայքի ցանկացած տեղեկատվություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն,  Դուք՝  որպես օգտագործող կամ Հաճախորդ/Գնորդ/ սույնով հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն դրույթները և պայմանները:

Մենք չենք կարող ստուգել Ձեր կողմից տրամադրված տվյալների, տեղեկատվության և հավաստիացումների ճշտությունը, ուստի սույն դրութների և պայմանների խախտման, ինչպես նաև Ձեր կողմից տրված տվյալների, հավաստիացումների և տեղեկատվության իսկության վերաբերյալ ամբողջ պատասխանատվությունը կրում եք Դուք:

            Սույն դրույթների և պայմանների համաձայն <<ԷֆԷմՍիՋի>>ՍՊԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է www.coffeearmenia.am կայքի միջոցով կատարել գնումներ և պարտավորվում գնված ապրանքներն առաքել՝ համաձայն առաքման պայմանների: www.coffeearmenia.am կայքում ապրանքների գներն արտահայտված են ՀՀ ազգային արժույթով՝ ՀՀ դրամով:

         Հաճախորդը սույնով հաստատում է, որ պատասխանատվություն է կրում իր անձնական հաշիվների վրա մուտքագրված գումարների ծագման օրինականության համար, ուստի այդ կապակցությամբ առաջացած  խնդիրների արդյունքում «Վեստա» ընկերությանը պատճառված  վնասի դեպքում Հաճախորդը/Գնորդը պարատավորվում է փոխհատուցել այն ամբողջ ծավալով: